«Ինչով եք բացատրում կենսաթոշակային ֆոնդերի՝ մինուսով գնալը». Պետրոս Ղազարյան
![]() Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը «Հանրայինի» եթերում պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցին՝ կենսաթոշակների մասին: «Կենտրոնական բանկը հանդիսացել է Կենսաթոշակային համակարգի ներդրման ջատագովը: Ինչպե՞ս է ստացվել, որ ԿԲ-ն իր իսկ հիմնադրած կառույցում չի կարողանում ամրագրել ռիսկերի կառավարում, որովհետև մենք տեսնում ենք, որ կենսաթոշակային միջոցներն ունենում են բացասական հաշվեկշիռ. ինչպե՞ս»,- հարցրեց հարցազրուցավարը: Նուրբեկյանը ճշտեց, որ բացասական միտումը դադարել է վերջին մի քանի ամսում: «Կենտրոնական բանկը չի հիմնադրել Կենսաթոշակային համակարգը: Ունենք ակտիվների 2 կառավարիչներ, որոնք այդ ամեն ինչը իրականացնում են: Իրենք անցած տարի, ինչպես և աշխարհում գրեթե բոլոր ֆոնդերը, գրանցել են բացասական եկամտաբերություն, որոնք կապված են եղել մի քանի գործոնների հետ: Առաջինը՝ փոխարժեքը, իսկ երկրորդը՝ նրանք ունեն պորտֆելային ներդրումներ արտասահմանում, իսկ մենք գիտենք, որ ֆինանսական ակտիվների շուկան 2022 թվականին և 2023-ի սկզբներին լուրջ վայրիվերումների է ենթարկվել: Սրանք են եղել անկման 2 հիմնական պատճառները: Սակայն կարևոր է, որ ի տարբերություն կարճաժամկետ ֆոնդեր կառավարողների, մեր կենսաթոշակային ֆոնդերն իրենց հաջողությունները չեն չափում մեկ տարով կամ մի քանի ամսով: Հետևաբար, նրանց համար այս մի բացասական շահութաբերությունը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ շահութաբերության տեսանկյունից: Նրանք ունեն բավականին մեծ դրական եկամտաբերություն, անգամ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները»,- մանրամասնեց զրուցակիցը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
