Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից». Սարգիս Խանդանյան

735
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 13:18
«Սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից». Սարգիս Խանդանյան

«Նախաստորագրվող փաստաթղթի մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Կա խաղաղության համաձայնագրի կամ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծ, որի շուրջ, ըստ էության, տեղի են ունենում բանակցություններ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից. «Բանակցությունների նպատակն էլ այն է, որ դիրքորոշումները մոտենան: ՀՀ ինքնիշխանությունը, խաղաղության համաձայնագրի երաշխավորման մեխանիզմի ձևավորումը, ու ԼՂ հայության իրավունքների անվտանգության երաշխավորումը սկզբունքային հարցեր են, որոնք մենք շարունակելու ենք պաշտպանել»,- ասել է նա: