Ինչ խախտումներ է հայտնաբերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. բացահայտումներ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել: Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաեւ մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
