Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

Հետաքրքիր փաստեր Դադիվանքի մասին

311
Երեքշաբթի, 02 մայիսի, 2023 թ., 23:12
Հետաքրքիր փաստեր Դադիվանքի մասին

Դադիվանքը, ըստ ավանդության, հիմնադրվել է առաջին դարում, Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ Այստեղից էլ՝ անվանումը:
Դադին եղել է Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը։
Հետագայում՝ 4-րդ դարում, Դադիի գերեզմանի տեղում մատուռ է կառուցվել։
Վանքը կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է Խութի բլրակի վրա։
12-րդ դարում այստեղ բնակվել է Մխիթար Գոշը և աշխատել է «Դատաստանագիրք» պատմական կոթողի վրա։
Մատենագրության մեջ առաջին անգամ Դադիվանքը հիշատակվել է 9-րդ դարում։
Դադիվանքը եղել է Առանշահիկ Վախթանգեան իշխանական տան տոհմական տապանատունը։
Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1234 թվականին, այս մասին արձանագրություն կա եկեղեցու հարավային պատին։
Կաթողիկե եկեղեցում է գտնվում հայկական որմնանկարչության նշանավոր օրինակներից մեկը։
Որմնանկարում պատկերված է Նիկողայոս Սքանչելագործի գահադրության տեսարանը։
Նիկողայոս Սքանչելագործը համարվում է Սանտա Կլաուսի նախատիպը։
Վանական համալիրը կազմված է երկու ժամատնից, երկու եկեղեցուց, միաբանական խցերից, հյուրատնից, գրատնից, և այլն։