Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կիևն օկուպացված տարածքների բնակիչներին խորհուրդ է տվել վերցնել ռուսական անձնագրեր

700
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 00:12
Կիևն օկուպացված տարածքների բնակիչներին խորհուրդ է տվել վերցնել ռուսական անձնագրեր

Ավելի լավ է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների բնակիչները իրենց կյանքը փրկելու համար վերցնեն ռուսական անձնագրեր կամ հնարավորինս շուտ մեկնեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ես ձեզ խորհուրդ կտայի վերցնել ռուսական անձնագիր՝ հանուն ողջ մնալու: Դա ամենակարևորն է: Մենք հասկանում ենք, որ դա տեղի է ունենում ճնշման, ֆիզիկական ճնշման ներքո: Ուստի, վերցրեք անձնագիր, գոյատևեք, սպասեք, մինչև ազատագրենք այդ տարածքները։ Դրանից հետո (այժմ համապատասխան օրենք է մշակվում) պաշտոնապես կհրաժարվեք այդ անձնագրերից և կվերադառնաք բնականոն կյանքին, կամ ինքներդ որոշում կայացրեք և որևէ կերպ լքեք այդ տարածքները ցանկացած այլ երկրների տարածքով, պարզապես հեռացեք այդտեղից: Մենք հասկանում ենք, որ այժմ այդ տարածքներում գոյատևման խնդիր է»,- ընդգծել է Լյուբինեցը։