Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինական հակահարձակումը նախատեսում է Ղրիմի ազատագրում». Զելենսկի

807
Շաբաթ, 29 ապրիլի, 2023 թ., 14:06
«Ուկրաինական հակահարձակումը նախատեսում է Ղրիմի ազատագրում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումը ներառում է Ղրիմի դեօկուպացիայի ծրագիր, փոխացնում է Yle-ն: Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի հաջողությունը մեծապես կախված է Արևմուտքի կողմից զենքի շարունակական մատակարարումներից:

Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերն ամեն օր կորցնում են մոտիվացիան և վախենում են իրենց նահանջի հետևանքներից։

Թեև Զելենսկին չի բացահայտել հակահարձակման ժամանակացույցը, փորձագետներն ու լրատվամիջոցները կարծում են, որ այն նախատեսված է գարնան վերջին կամ ամռան սկզբին։