«Հարությունյանին հարցնում են՝ խի՞ Բաբայանին չեք նշանակում, ասում է՝ Փաշինյանը դեմ է». Սամվել Բաբայան
![]() «Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ապա ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու, տնտեսական, սոցիալական հարցեր լուծելու, ճանապարհ կառուցելու մասին»,- Արցախի Հանրայինի եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ արձագանքելով լուրերին, ըստ որի՝ ինքը Նիկոլ Փաշինյանի մարդն է, ով Արցախը նախապատրաստում է ինտեգրացիային: «Միակ անձն եմ քաղաքական դաշտում, որ հստակ ձևակերպել եմ, որ ԱՀ-ն 1991-ին հանրաքվե է անցկացրել, անկախության հռչակագիր կնքել, որը չի կարող վիճարկվել որևէ մեկի կողմից... Երբ Արայիկ Հարությունյանին ասում են՝ խի՞ պարոն Բաբայանին չեք նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը կատեգորիկ դեմ է։ Եթե իրոք Փաշինյանի մարդն եմ, հարց է ծագում՝ ինչո՞ւ է դեմ: 1,5 տարի է՝ Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվել, որևիցե կապ չունեմ։ Էն խնդիրները, որոնք էսօր իրականացնում են՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ինձ համար անընդունելի են»,- հավելել է Բաբայանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
