Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Արցախում նոր ճակատներ են ձևավորվել. «Ժողովուրդ»

720
Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 09:12
Արցախում նոր ճակատներ են ձևավորվել. «Ժողովուրդ»

Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը ևս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացել է, որ այս օրերին Արցախում ձևավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: «Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:

Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձևավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների և քաղաքական շրջանակների հետ: Մեզ տեղեկացրին նաև, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեև, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որևէ պաշտոնի նորից կնշանակի»:

Մանրամասները՝ թերթի համարում: