Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։ Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը: Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է:
HAY-AT JAZZ ջազային փառատոնի ծրագիրը.
Մայիսի 4 Ձիթողցյանների թանգարանի բակ MALKHAS JAZZ BAND Լևոն Մալխասյան- ստեղնաշարային գործիքներ Նիկողայոս Վարդանյան- կոնտրաբաս Արամո- հարվածային գործիքներ
Մայիսի 5 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակ USUAL SUSPECTS Արտո Թունջբոյաջյան- հարվածային գործիքներ, վոկալ Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ Տիգրան Սուչյան- շեփոր Արտյոմ Մանուկյան- թավջութակ
Մայիսի 6 Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ KAREN MAMIKONYAN NEW TRIO Կարեն Մամիկոնյան- ստեղնաշարային գործիքներ Արտյոմ Մանուկյան- թավջութակ Կարեն Քոչարյան- հարվածային գործիքներ
Մայիսի 7 «Ասլամազյան քույրեր» պատկերասրահի բակ VAHAGN AND ARTYOM Վահագն Հայրապետյան- ստեղնաշարային գործիքներ Արտյոմ Մանուկյան-թավջութակ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
