Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

ՌԴ-ում հրդեհը ոչնչացրել է Սոսվա ավանը

660
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 00:30
ՌԴ-ում հրդեհը ոչնչացրել է Սոսվա ավանը

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սոսվա ավանը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է հրդեհից։

Մասնավորապես, այրվել են դպրոցը և կենտրոնական փողոցները։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 92 շինություն։ Կրակի մակերեսը 2000 քառակուսի մետր է: Հաղորդվում է 1 զոհի մասին: Հրդեհի դեմ պայքարում են հրշեջ-գնացքներով, ուղղաթիռներով, հրշեջ մեքենաներով: Այն դեռևս մարել չի հաջողվել:

Հրդեհը սկսվել է կեսօրից հետո տեղի սղոցարանում, սակայն կրակն արագ տարածվել է հարևան շենքերի վրա տարածքում մեծ քանակությամբ չոր բուսականության և ուժգին քամու պատճառով։

Տարհանվածների թվում է ավելի քան 200 դատապարտյալ: