Գեղարքունիքում 2 տարեկան երեխա է մահացել
476
Երեքշաբթի, 25 ապրիլի, 2023 թ., 13:36
![]() Ապրիլի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահամերձ վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գևորգ Ս-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց է տեղափոխվել «սուր շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
