«Սա՛ է խաղաղության հասնելու միակ ճանապարհը». Իշխան Սաղաթելյան
![]() «Մարդը խոստացել է խաղաղություն ու շարունակում է խոստանալ, բայց ամեն օր բերում է պատերազմ ու կորուստներ: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ իր առաջարկած ճանապարհը նոր ցեղասպանության ու պետականության կործանման ճանապարհ է»,- «Հարցազրույց»-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Պատգամավորը ներկայացրել է խաղաղության հասնելու՝ իրենց առաջարկած ճանապարհը. «Չկա աշխարհում որևէ երկիր, ով թշնամու հետ խաղաղության հասնելու համար ընդունում է թշնամու պայմանները և պատրաստ չէ պայքարել իր տարածքի համար: Խաղաղության հասնելու միակ ճանապարհը՝ կամք, պատրաստակամություն, հնարավորություն և ռեսուրս՝ քո հայրենիքը պաշտպանելու: Մենք ասում ենք՝ կա դա: Եթե ուզում ես հասնես խաղաղության, պետք է ողջ ռեսուրսը կենտրոնացնել բանակի վերազինման, վերակառուցման, բարեփոխումների վրա, այսինքն՝ երկրի պաշտպանությունը կարողանաս կազմակերպել»: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
