Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Թուրքիայում կրակել են իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ

662
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 20:12
Թուրքիայում կրակել են իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գրասենյակի վրա՝ երկրի հարավում գտնվող Ադանա քաղաքում։ Տուժածներ չկան, կրակողը բերման է ենթարկվել, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, հաղորդում է TRT-ն։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ անհայտ անձը պոմպային հրացանից 12 կրակոց է արձակել կուսակցության դատարկ գրասենյակի վրա, մոտեցել է շենքի դռանը, որտեղ թողել է զենքն ու փորձել թաքնվել։ Շուտով նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Կուսակցության ներկայացուցիչները դատապարտել են շենքի հրետակոծությունը՝ այն անվանելով սադրանք։

Սա ապրիլին զինված հարձակումներով արդեն երրորդ միջադեպն է՝ թուրքական առաջատար կուսակցությունների գրասենյակների վրա։ Ավելի վաղ Ստամբուլում կրակել էին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության և «Լավ» կուսակցության շենքերի ուղղությամբ։