Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Հայաստանում կա երկու Թանահատ՝ Վերնաշենում և Արևիսում». Սևակ Արևշատյան

671
Հինգշաբթի, 20 ապրիլի, 2023 թ., 03:12
«Հայաստանում կա երկու Թանահատ՝ Վերնաշենում և Արևիսում». Սևակ Արևշատյան

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կա երկու Թանահատ։ Մեկը Վերնաշենում է, մյուսը՝ Արևիսում։
Վերնաշենի Թանահատը գլխավոր եկեղեցու՝ Ս. Ստեփանոսի՝ սև քարից կառուցված լինելու պատճառով կոչվել է «Սև վանք», ոչ թե «Կարմիր վանք»։ Կարմիրն Արևիսի Թանահատն է։
Շատ եմ նկատել, որ Վերնաշենի Թանահատին են անվանում «Կարմիր վանք» ու նշում՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Այնինչ, Ս. Ստեփանոսը «ճնդլիկ» սև քարից են կառուցել»։