Չարբախում 17-ամյա պատանին վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած տղամարդուն
![]() Ապրիլի 14-ին, ժամը 00.15-ին, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ապրիլի 14-ի ժամը 00.15-ին Սարգիս Այրասյանը Արտաշիսյան փողոցի նշված հատվածում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էր արձակել Ներքին Չարբախի 17-ամյա բնակչի ուղղությամբ, ինչից հետո նա իր վարած «ԳԱԶ-31105»-ով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, և դեպքի վայրից դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակը, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ և 4 պարկուճ: Քրեական վարույթը շարունակվում է: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
