Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե հարձակում եղած լիներ, ՊՊԾ-ն հաղորդագրություն կտարածեր». Էդգար Ղազարյան

664
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 13:48
«Եթե հարձակում եղած լիներ, ՊՊԾ-ն հաղորդագրություն կտարածեր». Էդգար Ղազարյան

«Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքով, վարչապետը, նրա ընտանիքի անդամները հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ ու եթե վերջինի նկատմամբ իրականացված լիներ որևէ բռնություն, ապա այդ մասին ՊՊԾ-ն, Ոստիկանությունը, ՔԿ-ն անպայման հաղորդագրություն պետք է տարածեին: Քանի որ չկան նման հայտարարություններ, նշանակում է՝ ԱԺ նախագահի տեղեկություններն առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերը այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այսօրվա գրառմանը:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը ենթարկվել է հարձակման:

«Եթե հարձակում եղած լիներ, ՊՊԾ-ն հաղորդագրություն կտարածեր». Էդգար Ղազարյան