Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Անկարայում ադրբեջանցի գործարար է սպանվել

497
Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 13:30
Անկարայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Թուրքիայում բնակվող ադրբեջանցի գործարար Շամիլ Խալիդը սպանվել է իր գործընկեր Ահմեդ Դիքբաշի հետ վիճաբանությունից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Անկարայում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կրակելուց հետո Դիքբաշը հետևել է վիրավոր Խալիդին, ով փորձել է թաքնվել խանութում: Գտնելով նրան՝ ևս երեք կրակոց է արձակել: Ադրբեջանցի գործարարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Նշվում է, որ գործարարները զբաղվում էին ծխախոտային արտադրանքի վաճառքով: