«Գաղտնի պայմանավորվել են սահմանագծում և սահմանազատում անցկացնել, բայց ադրբեջանցիները հարձակվել են». Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների: «Միայն այն հանգամանքը, որ ընդհանրապես հանրությունը տեղյակ չէր, որ Նիկոլն ու Ալիևը սահմանազատում են իրականացնում, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի գործող վարչակազմը հանցագործների խումբ է, որը գործում է Հայաստանի հասարակության թիկունքում: Նրանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն չեն, ինչպես իրենք են իրենց ներկայացնում, և շատ դեպքերում իրենց հանցագործությունները փորձում են քողարկել ժողովրդի կողմից ընտրված լինելու փաստով: Ընդամենը մեկ փաստ այս առումով՝ Փաշինյանին և նրա թայֆային վերջին ԱԺ ընտրություններին ձայն է տվել ընտրողների ընդամենը 25 տոկոսը, և իրենք իրավունք չունեն ժողովրդի անունից հանդես գալու: Ինչ վերաբերում է ԱԱԾ երկու խայտառակ հայտարարություններին, նախ՝ ԱԱԾ-ի առաջին հայտարարությունից պարզվում է, որ անակնկալի են եկել: Այսինքն, իրենք սեպարատ, գաղտնի պայմանավորվել են սահմանագծում և սահմանազատում անցկացնել, բայց ադրբեջանցիները ստեղծել են ֆորսմաժորային իրավիճակ և հարձակվել ՀՀ տարածքների վրա: Ինչպես ԱԱԾ-ն է փաստում, տեղակայվել են 100-300 մետր խորությամբ: ԱԱԾ-ն փաստացի ընդունում է այն հանգամանքը, որ կրկին ունենք տարածքային կորուստներ, հատկապես՝ Տեղ և Կոռնիձոր ուղղություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
