Երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում տեղի ունեցած երեկվա միջադեպի վերաբերյալ ՔՊ-ում մարտական են տրամադրված, երեկ ընդդիմադիրներին փոխանցել են, որ Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանն անպատիժ չի մնալու և լավ կանի՝ մանդատից հրաժարվի։ Մենք տեղեկացանք, որ միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շտապել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, քանի որ անցած օրերին ԱԺ նախագահը Գերմանիայում էր և, ըստ հրամանի, պետք է դեռ վերադարձած չլիներ, սակայն պարզվել է, որ նա վերադարձել է մեկ օր շուտ, ինչի մասին ընդդիմադիրները տեղյակ չեն եղել։ Ուստի փորձել են Ռուբինյանի հետ բանակցելով՝ հարթել միջադեպը, առաջարկելով, որ իրավապահներին չդիմեն։ Սակայն Մինասյանը դեռ Ռուբինյանի աշխատասենյակում է եղել, երբ Անդրանիկ Քոչարյանի ահազանգով խորհրդարան են եկել ոստիկանները և ձերբակալել Մհեր Սահակյանին։ Իսկ գլխապատառ ԱԺ ժամանած Ալեն Սիմոնյանը յուղ է լցրել կրակի վրա՝ հոխորտալով, որ ներում չի լինելու։ Նրա ներկայությունից ոգևորված ոստիկաններն էլ փորձել են նվաստացնել Մհեր Սահակյանին՝ կռացրած տանելով ոստիկանություն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
