«Եթե ՀՀ-ը կտրուկ որոշումներ չկայացնի, մնալու ենք իբրև կիսազարգացող պետություն». Ռոբերտ Անանյան
![]() Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը. «Հայաստանի քաղաքական, տնտեսական պատկանելիությունը, քաղաքակրթական դեմքը ուղիղ կապ ունի այս հարցի հետ՝ արդյո՞ք համամարդկային տեխնոլոգիական առաջընթացը կամրագրվի նաև մեր երկրում։ Եվրոպական գիտությունը օրեցօր նոր նվաճումներ է ունենում, և եթե ՀՀ-ն կտրուկ որոշումներ չկայացնի՝ հետադիմական ակումբներից կտրվելու և առաջատար պետությունների հետ խորքային գործակցություն ձևակերպելու ուղղությամբ, մենք մնալու ենք իբրև կիսազարգացող պետություն։ ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գոյությունը հաճախ դիտարկվում է աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում, թե ո՞ւմ կողմից ենք մենք, որ եթե շարունակում ենք մնալ այդ ակումբներում՝ ուրեմն հետադիմության կողմից են։ Դա ճիշտ է, ուղղակի մեծագույն վնասը որ կրում ենք, տեխնոլոգիական զարգացումներից, առաջատար տնտեսական, գիտական նվաճումներից հետ մնալն է, դրանց մասնակից չդառնալը։ Սուվերեն ռեսուրսների զարգացումը պետք է լինի առաջնային, բայց քանի որ մեր ստարտային հիմքը շատ վատն է, միայն կտրուկ քայլեր են պետք, որ առաջատար տեխնոլոգիաները հնարավոր լինի դարձնել քո ունեցվածքի մի մասը»: Աղբյուրը` Ռոբերտ Անանյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
