Հայաստանը գլխավորում է Վրաստանի ամենախոշոր արտահանող երկրների ցանկը
![]() Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանի արտահանման կեսից ավելին կատարվում է դեպի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ: Այս մասին գրում է Aliq Media-ն: Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ընդհանուր արտահանման 58 տոկոսը կամ 532 մլն դոլարը ուղղվել է ԱՊՀ շուկա։ Նախորդ տարվա համեմատ ԱՊՀ արտահանումն աճել է 202 մլն դոլարով։ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից արտահանված ապրանքների 43,4 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին։ ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի աճին զուգընթաց նվազել է արտահանումը դեպի Եվրամիության երկներ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ԵՄ երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման և ներմուծման մեջ կազմել է 20,9 տոկոս, 2023 թվականի հունվարին և փետրվարին այս ցուցանիշը նվազել է մինչև 12,7 տոկոս: Ընդհանուր արտահանման մեջ տեղական արտահանման տեսակարար կշիռը նվազել է 10,6 տոկոսով։ Ըստ Geostat-ի՝ տեղական արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 54,3 տոկոս։ 2023 թվականի սկզբին Վրաստանից արտահանվող ապրանքների հնգյակում են եղել ավտոմեքենաները, պղնձի հանքաքարերը, ֆերոհամաձուլվածքները, գինին և ոգելից խմիչքները։ Ամենախոշոր արտահանող երկրների ցանկը գլխավորում են Հայաստանը, Ռուսաստանը և Չինաստանը։
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
