«Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին». Անդրանիկ Քոչարյան
![]() ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, որը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը: Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը: Նշվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։ Դիմելով զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես Սեդա Սաֆարյանի հետ շատ ծանր ճանապարհ եմ անցել՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում: Դուք չեք կարում ներեք Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը՝ հանրային կյանքում ու փաստահավաք խմբում: Ոչ թե Դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը»: Մինասյանը հավաստիացրեց, որ Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը որևէ ձևով չի հանդիսացել հիմք: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
