«Ըստ Global Innovation Index-ի, Հայաստանն զգալի հետընթաց ունի». Տիգրան Ջրբաշյան
1103
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 19:18
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը գրում է. «2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է: Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ՝ market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով՝ 15, knowledge & technology outputs ցուցանիշով՝ 26, իսկ creative outputs ցուցանիշով՝ 17 հորիզոնականով։ Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի՝ 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ՝ հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն (տե'ս https://www.wipo.int/.../pub.../en/wipo_pub_2000_2022/am.pdf) Սակայն առավել հետաքրքրական են այն 7 ցուցանիշները, որոնք Հայաստանի համար համարվում են հնացած։ Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել։ Այդ ցուցանիշներն են՝ -Գործարարության քաղաքականությունը և մշակույթը (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor), -Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor), - Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում (աղբյուրը՝ Refinitiv), - Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը (աղբյուրը՝ International Labour Organization), - Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ), - Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ), - Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում (աղբյուրը՝ International Labour Organization): Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը»։