«5 տարի ոչինչ չանելով՝ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը». Թ. Ավետիսյան
![]() «Կառավարության պատասխանատուն հայտարարում է, որ Ամուլսարի հանքի շահագործումը ՀՆԱ-ն կավելացնի շուրջ 1 տոկոսով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 40 մլրդ դրամով, կստեղծվեն նաև հարյուրավոր աշխատատեղեր և կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը: Բացի դա, մենք տեղեկացանք, որ կառավարությունը նվեր է ստանալու շահագործող ընկերության 12,5 տոկոս մասնաբաժինը: Եվ ասում են, որ այսպիսի իրավիճակում իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորությունից»,- ԱԺ-ում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման՝ Կառավարության որոշմանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նշեց. «Եթե իրավունք չունեիք, ապա ինչո՞ւ եք շուրջ 5 տարի փաստացի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով մեր երկրի բյուջեն, ընդհանուր առմամբ, կորցրել է շուրջ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոս աճ և չեն բացվել այդ հարյուրավոր աշխատատեղերը: Հինգ տարի ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
