Առաքել Մովսեսյանը և Էդիկ Հարությունյանը ոսկե մեդալներ են նվաճել ըմբշամարտի միջազգային մրցաշարում
![]() Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 8 երկրի մոտ 130 ներկայացուցիչ՝ ըմբիշներ Մոլդովայից, Բելառուսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Հնդկաստանից, Բահրեյնից, Ռուսաստանից և Հայաստանից: Եզրափակչում Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ) և Էդիկ Հարությունյանը (61 կգ), նվաճել են ոսկե մեդալներ: Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողներ են ճանաչվել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դալգատ Աբդուլկադիրովը (65 կգ), բելառուս Նիկիտա Դմիտրիևը (70 կգ), ռուսաստանցիներ Մագոմեդ Կարդանովը (74 կգ), Մագոմեդ Աբդուլկադիրովը (79 կգ), Ալան Նայֆոնովը (86 կգ), Վրաստանի ներկայացուցիչ Անդրե Մարգիշվիլին (92 կգ), բելառուս Վլադիսլավ Կազլովը (97 կգ) և իրանցի Պաուլադի Ամիրալին (125 կգ): Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանն արժանացել է նաև հատուկ մրցանակի: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
