Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
![]() Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 10-14-ը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարին և մեկ մեդալ նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, տանելով 5 հաղթանակ, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականի կազմում «EUROPEAN OPEN 2023» մրցաշարին մասնակցել են նաև Գասպար Հայրապետյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը (երկուսն էլ 73 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել։ Տարեսկզբին Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը Հին աշխարհամասի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների հետ Ավստրիայում մասնակցել են ուսումնամարզական ճամբար-հավաքի: Հավաքի ավարտից ձյուդոիստները մարզումները շարունակել են Օլիմպավանում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
