Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը փոխել է Այվազովսկու ազգությունը ռուսաստանցուց՝ ուկրաինացու
![]() Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը խմբագրել է Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի կենսագրությունը՝ նրանց անվանելով «ուկրաինացի նկարիչներ»: Մասնավորապես, թանգարանը աշխարհահռչակ ծովանկարիչ, ծագումով հայ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, ըստ որի, կտավի հեղինակն, իբրև թե, ուկրաինացի է։ Ավելի վաղ հայտնի ծովանկարչի ազգությունը թանգարանում ներկայացված է եղել որպես ռուսաստանցի: Նմանատիպ հայտարարություն է հայտնվել Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։ Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ուկրաինացի նկարիչ էր անվանել Արխիպ Կուինջիին։ Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Անդրեյ Կովալչուկը հայտարարել է, որ տվյալ դեպքում խոսքը քաղաքական զրպարտության և սադրանքի մասին է։ Այվազովսկին և Ռեպինը ծնվել են համապատասխանաբար Թեոդոսիայում և Չուգուևում Ռուսական կայսրության ժամանակ։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։ |
«Աշխարհի հնագույն քարտեզը, Ուրարտուն և Հայաստանը». Բրիտանական թանգարանի պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը (լուսանկար)
23901:36Իտալիան առաջարկել է իրեն տալ «Մոնա Լիզային»
31000:31«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
18825.02.2025, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
19924.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
35423.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
38523.02.2025, 01:36