Երևան`   -5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնության քառակի չեմպիոն

2995
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 20:30
Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնության քառակի չեմպիոն

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը մինչև 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Այս մասրն «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը:
«Սա Էրիկի չորրորդ հաղթանակն է Հայաստանի առաջնություններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում, երկու մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել»,- մանրամասնեց Ն. Աբրահամյանը՝ կարևորելով այս դժվարին պահին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հրավերով ՀՀ առաջնությանն արցախցի երկու մարզիկների մասնակցությունը, քանի որ նրանք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ են, ովքեր ներկայացնում են ոչ միայն Արցախի Հանրապետությունը բռնցքամարտի ՀՀ առաջնությունում, այլ նաև իրենց քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: