«Հայկ Սարգսյանը 3 ապօրինի հանք է հայտնաբերել». Արմեն Խաչատրյան
![]() Խորհրդարանը շարունակում է քառօրյայի աշխատանքները: Քննարկվում է «Ընդերքի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ-ում շուրջ 70 տոկոս ավազի արտահանումն ապօրինի է և սև շուկայում է. «Պատագամավոր Հայկ Սարգսյանը կոնկրետ տեղանք էր նշել, որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում, սակայն տեսչական մարմինը մինչև հասել է այդ վայրը, Հայկ Սարգսյանը 3 հատ ապօրինի հանք է հայտնաբերել: Հարցս հետևյալն է՝ լավ, ո՞նց կարող ա հեկտարներ վերցնեն, քանդեն ու սարքեն հանք, և որևէ մեկը այդ մասին չիմանա, բայց մեր պատգամավորի թեթև ջանքով 3 հատ հանք հայտնաբերվի մի քանի ժամվա ընթացքում»,- նշել է Խաչատրյանը: Պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի այս ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ կատարվեն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
