Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը «Փյունիկի» հետ երկարաձգվել է
![]() «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը մեր ակումբի հետ երկարաձգվել է մեկ տարով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մեզ հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը»,- հաղորդում է ակումբի կայքը: Նշվում է, որ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը՝ օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: «23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը՝ ակումբի գույներով: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
