«Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա». Անահիտ Ավանեսյան
![]() Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. «Ունենալու ենք մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը: Լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա»: Նրա փոխանցմամբ՝ պետությունն ապահովագրավճարից իրականացնելու է նաև տարբեր չափի համաֆինանսավորումներ, մասնավորապես՝ խոցելի խավերին: Նաև թոշակառուները 2025-ին ամբողջությամբ կապահովագրվեն պետության կողմից: Լրագրողի ճշտող հարցին՝ քաղաքացու ամսական աշխատավարձից ինչքա՞ն է պակասելու, Ավանեսյանը պատասխանել է. «Հաշվարկված ապահովագրավճարից քաղաքացին ամեն ամիս վճարում է կատարելու. ապահովագրավճարի փոխհատուցման մեջ նաև պետությունն է մասնաբաժին ունենալու. բոլոր հաշվարկներն այս տարի պետք է իրականացվեն, որպեսզի 2024-ից ունենանք պատրաստի փաթեթների արժեքները»: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
