Արցախում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
![]() Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 31.01.2023թ. դրությամբ Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է շրջափակման պայմաններում պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, պահպանվում է բենզինի և դիզվառելիքի խնայողական ռեժիմը: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում: Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Հունվարի 31-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին: Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար: Օրվա վիճակագրական թարմացումներ Կարևոր փաստեր |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
10412.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
11911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14911.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
15011.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8111.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10909.02.2026, 14:36
