ՊԲՀՖ բռնցքամարտիկներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնությանը
![]() ՊԲՀՖ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիան ահազանգում է. «Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը: Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին: Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկն այսօր ռինգում իր բողոքն է արտահայտել: Հակոբկոխյանը նշել է, որ ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
