Հայտնի է՝ որ մարզադաշում կկայանա Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
![]() Բռնցքամարտի 2023թ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որը կկայանա Երևանում, կանցկացվի «Միկա» մարզադահլիճում: Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովում տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Մենք ցանկանում էինք առաջնությունն ընդունել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում, սակայն քանի որ նույն ժամանակներում այդտեղ անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուստի որոշեցինք այն անցկացնել «Միկա» մարզադահլիճում: Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն ընթանում են, շուտով ստեղծելու ենք առաջնության կազմկոմիտե, որը հիմնականում կզբաղվի կազմակերպչական աշխատանքներով: Առաջնությունն ամբողջովին ֆինանսավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Բռնցքամարտի 2023թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա ապրիլ ամսին, սակայն կոնկրետ ժամկետները դեռ ճշտվում են եվրոպական ֆեդերացիայի հետ: Հավելենք, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին առաջարկել է անցկացնել նաև Ոսկե գոտի մրցաշարը, սակայն մեր ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
