Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. ԱՆ

1220
Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 16:12
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ
Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»:

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ