Հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը՝ թվերով․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները: Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչևիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ՝ «Երևան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սևան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
