Թուրքիայում ուրարտական շրջանի գերեզմանոց է հայտնաբերվել
![]() Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։: Հետազոտողներից Չավուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին հատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մեջտեղի սենյակը համեմատաբար մեծ է, իսկ հարակից սենյակները փոքր: Գերեզմանի պատի վրա հայտնաբերվել է 3 բացվածք, որը նախատեսված է եղել նվերների համար: Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
