Twitter-ը գտել է գովազդատուներին հարթակ վերադարձնելու միջոցը
![]() Twitter-ը պատրաստվում է ապրանքանիշերին առաջարկել մինչև 250,000 դոլարի չափով գովազդային ծախսերի փոխհատուցում: Այսպիսով, ընկերությունը փորձում է հարթակ վերադարձնել ապրանքանիշերը, որոնք հրաժարվել են սոցցանցում գովազդից, երբ Իլոն Մասքը գնել է այն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ըստ այդմ, մինչև փետրվարի վերջ սոցիալական ցանցում գովազդի վրա պետք է ծախսվի 500 հազար դոլար։ Թերթի հետ զրույցում գովազդատուները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, այդ միջոցները կուղղվեն ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության եզրափակիչ խաղի՝ Super Bowl-ի ժամանակ գովազդվող թվիթներ գնելու համար։ Սա Twitter-ի համար տարվա ամենաեկամտաբեր օրն է, նշում է WSJ-ը։ Twitter-ը ֆինանսական խնդիրների մեջ ընկավ այն բանից հետո, երբ որոշ գովազդատուներ դադարեցրին իրենց ծախսերը հարթակում 2022 թվականի աշնանը: Դա տեղի է ունեցել Մասքի կողմից սոցցանցը գնելուց և բովանդակության մոդերավորման համակարգը փոխելու ծրագրերի հայտարարությունից հետո։ Մասնավորապես, հարթակը լքել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Pfizer-ը, United Airlines-ը, General Motors-ը, Volkswagen-ը և այլն: Պլատֆորմի համար կարևոր է գովազդատուներին համոզել վերադառնալ, քանի որ Twitter-ի եկամուտների մոտ 90%-ը գոյանում է գովազդից, նշում է թերթը: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
