Ուկրաինացի մասնագետը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը
![]() Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան. «Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993 «Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994 ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998 ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999 «Սպարտակ» Սումի – 2000 «Վիննիցա» - 2001 «Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001 «Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005 Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010 Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013 Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014 Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017 Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018 Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019 Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020 Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021 Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022 |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
45612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
32512.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
73909.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21507.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
16707.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
75307.01.2026, 14:36
