Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
3440
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 18:42
![]() Հայաստանը ներկայացող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդն է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 21 հնարավորից հավաքելով 15 միավոր՝ կիսեց 2-3-րդ տեղերը Հիկարու Նակամուրայի հետ, սակայն լրացուցիչ միավորներով գրավեց երրորդ տեղը: Առաջին տեղում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով հավաքեց 16 միավոր: Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանային: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանը 32-րդն է, Տիգրան Պետրոսյանը՝33-րդը, Շանթ Սարգսյանը՝ 38-րդը: Կանանց պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը, որը 14-րդն է: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
