Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ

1395
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 16:24
Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: