Հայ շախմատիստներն Ալմաթիում մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
![]() Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկում է արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Վերջինս, ի դեպ, այսօր կայանալիք առաջին տուրում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Կանանց մրցաշարում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Մրցաշարին մասնակցում է 50 երկրի շուրջ 290 ներկայացուցիչ: Առաջնությանը հայտավորված են նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշե-Լագրավը և մի շարք այլ տիտղոսակիր շախմատիստներ: Առաջնության մրցանակային հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
