Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2022 թ. մրցույթի հաղթողները
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն) Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ) Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն) Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն) Դավթյան Արթուր (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն) Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն) Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) Հովսեփյան Անի (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն) Մերդինյան Հարություն (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) Մկրտչյան Լիլիթ (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ) «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
