ԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր
![]() Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Հիշեցնենք՝ թիմերն արդեն հանդիպել էին խմբային փուլի շրջանակում և այդ խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Այս մասին գրում է Armsport-ը։ Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին շատ ակտիվ գործել՝ դիմելով բարձր պրեսինգի։ Եվ դա տվեց իր արդյունքը։ Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։ Ի դեպ՝ Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել ԱԱ-ում․ նա այդ ցուցանիշով գերազանցեց Իվիցա Օլիչի ռեկորդը։ Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։ Այս գոլային հրավառությունից հետո թիմերը շարունակեցին ակտիվ գործել՝ հաճախակի սպառնալով մրցակցի դարպասին։ Եթե մինչև 30-րդ րոպեն մի փոքր խաղային առավելություն ուներ Խորվաթիան, ապա խաղակեսի մնացած հատվածում ավելի ակտիվ էին մարոկկացիները։ Բայց այս խաղում երրորդ գոլը խփեցին ոչ թե Ռեգրագիի սաները, այլ՝ խորվաթները․ շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օրսիչը՝ հաշիվը դարձնելով 2-1։ Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճել է նաև 1998թ․ աշխարհի առաջնությունում։ |

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի մասնակիցները
86102.06.2026, 23:11
Նոր փոփոխություններ՝ ֆուտբոլային կանոններում
44502.06.2026, 20:15
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
24301.06.2026, 23:24
Ջանես Նազարյանը՝ մայիսի ամսվա լավագույն ըմբիշ
22801.06.2026, 19:42
Google Gemini-ն դարձել է թուրքական ֆուտբոլային ակումբների հովանավորը
17001.06.2026, 18:42
Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար
21501.06.2026, 00:42
