Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ եզրափակիչ դուրս եկած հավաքականները
![]() Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Մարոկկոյի թիմի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը: 79-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը մի քանի վայրկյան էր դուրս եկել փոխարինման։ Հանդիպմանը տրիբունայից հետևում էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության է մատնել 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։ Դեկտեմբերի 17-ին Խորվաթիան ու Մարոկկոն կվիճարկեն բրոնզե մեդալները։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
