«Ես էլ մի մարդ էի, որ պայքարում էր». Ռոնալդուն՝ անկատար մնացած երազանքի մասին
![]() ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյին նվազագույն հաշվով պարտվելուց հետո պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել «Ինսթագրամ»-ի իր էջում: «Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր։ Բարեբախտաբար, ես միջազգային շատ տիտղոսներ եմ նվաճել՝ ներառյալ Պորտուգալիայի համար, բայց մեր երկրի անունը աշխարհի ամենաբարձր մակարդակին հասցնելն իմ ամենամեծ երազանքն է եղել։ Ես պայքարեցի դրա համար։ Ես համառ պայքար մղեցի այս երազանքի համար։ 16 տարիների ընթացքում ես աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ եմ դարձել 5 խաղի ժամանակ՝ միշտ լինելով մեծ խաղացողների կողքին և զգալով միլիոնավոր պորտուգալացիների աջակցությունը, ես տվել եմ ամեն ինչ։ Ամեն ինչ թողել եմ խաղադաշտում։ Երբեք երես չեմ թեքել պայքարից և երբեք չեմ հրաժարվել այս երազանքից։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
