Շահումով խաղերի և վիճակախաղերի հարկային տուրքը կավելանա
![]() Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջարկելով բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով հարկային բեռը։ «Սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալները անշեղորեն աճում են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2017 թվականին այս խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 140 միլիարդ դրամ, 2018-ին՝ 330 միլիարդ դրամ, 2019-ին՝ 1.1 տրիլիոն դրամ, ապա 2020 թվականին այս ցուցիչը կազմել է 3 տրիլիոն դրամ, իսկ 2021 թվականին 4 տրիլիոն դրամ: 2022 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով կատարվել է 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք»,- ասել է Պողոսյանը՝ հավելելով․ «Խաղադրույքների այսչափ ինտենսիվ աճը մտահոգիչ է նաև այն առումով, որ Հայաստանի քաղաքացիներն են այդ խաղադրույքները կատարում և նրանք կտրվում են իրական կյանքից, արդյունք ստեղծելու գործընթացներից և ժամանակ վատնում այս հարթակներում»: Նախարարն առաջարկել է նախագծերի փաթեթը կիրառության մեջ դնել վեցամսյա ժամկետից հետո՝ 2023թ․ հուլիսի 1-ից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
