Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

Իսպանիայում հիմնվել է հայագիտության առաջին ամբիոնը

2293
Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 23:48
Իսպանիայում հիմնվել է հայագիտության առաջին ամբիոնը

Իսպանիայում հիմնվել է հայագիտության առաջին ամբիոնը։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ամբիոնը բացվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ՝ համալսարանի աշխարհագրության և պատմության ֆակուլտետում։
«Ամբիոնը ստեղծվել է Իսպանիայում Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»։