Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
![]() Իսպանիայի Մալագա քաղաքում հետազոտողները հայտնաբերել են 5000 տարվա վաղեմության քարե դամբարան-հուշարձան, որի երկարությունը հասնում է տպավորիչ 12 մետրի։ Միևնույն ժամանակ, այն աներևակայելի լավ է պահպանվել և լի է արտեֆակտներով։ «Մենք կարող ենք խոսել ամբողջ Անդալուսիայում (Իսպանիայի ամենահարավային ինքնավար մարզում) ամենամոնումենտալ և լավ պահպանված դոլմեններից մեկի մասին», — հայտարարել է Կադիսի համալսարանի պրոֆեսոր Սերաֆին Բեսերան։ «Այս կառույցի իրական ներուժը դրա բացառիկ պահպանվածության մեջ է, ինչը մեզ թույլ կտա մանրամասն պատկերացում կազմել այդ համայնքների կենսակերպի և հավատալիքների մասին», — ասել է ծրագրի համաղեկավար Էդուարդո Վիհանդեն։ Նշվում է, որ քարե դամբարանը ոչ միայն երկար է, այլև բարդ կառուցվածք ունի։ Պեղումների այս վայրում, որը բաղկացած է մոտ 2 մետր բարձրությամբ օրթոստատային սալերից (ուղղահայաց տեղադրված քարերից), կան մի քանի ներքին հատվածներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ընդլայնել պատկերացումները մ.թ.ա. երրորդ հազարամյակում Պիրենեյան թերակղզու հարավում գոյություն ունեցած թաղման ծեսերի վերաբերյալ։ Դամբարանի ներսում հետազոտողները հայտնաբերել են մի քանի «հեղինակավոր» թաղման խցեր, որտեղ գտնվել են մահացածների ոսկորներ և թաղման տարատեսակ պարագաներ՝ սկսած փղոսկրից և սաթից, որոնք համարվում են էկզոտիկ նյութեր, մինչև խեցիներ և այն, ինչը հետազոտական խումբն անվանում է «նրբաճաշակ կայծքարե իրեր»։ Կայծքարե իրերի հավաքածուն ներառում է նետասլաքներ, մեծ չափերի շեղբեր և «բացառիկ հալեբարդ» (երկու ձեռքով գործածվող, կացնանման զենք)։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
85516.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42215.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49215.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22506.11.2026, 00:36
