Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
![]() Մեքսիկայի Անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի մասնագետները երկրի հարավում՝ Չիապաս նահանգի Սինտալապա համայնքի տարածքում, հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի 13 ծիսական պահոցներով, որոնցում գտնվել է 179 արտեֆակտ։ Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում, սա տարածաշրջանում վերջին տասնամյակների կարևորագույն հնագիտական հայտնագործություններից մեկն է: Մունդո-Սոկե անվանումը ստացած քարանձավը հայտնաբերել է տեղացի ուղեկցորդը։ Քարանձավի երկարությունը 100 մետր է, իսկ անտեղ մուտք գործելը չափազանց դժվար է՝ անհրաժեշտ է պարանով ավելի քան 10 մետր իջնել։ Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ դա օգնել է դարեր շարունակ պահպանել տարածքն ամբողջական վիճակում և կանխել դրա թալանումը։ Քարանձավի ներսում հայտնաբերվել են ծիսական սափորներ և թասեր, որոնցից շատերը զարդարված են յագուարների, բվերի և օձերի պատկերներով։ «Սոկե ժողովրդի աշխարհայացքում այս երեք կենդանիները կապված են գիշերային աշխարհի և քարանձավների հետ․ յագուարը խորհրդանշում է խավարը և համարվում է ստորգետնյա աշխարհի պահապանը, բուն կապվում է գիշերվա և իմաստության հետ, իսկ օձը՝ ուժի և կյանքի ու մահվան շրջափուլի հետ»,— բացատրում է Չիապասում ինստիտուտի ստորաբաժանման գիտաշխատող Խոսուե Լոսադա Տոլեդոն։ Որոշ արտեֆակտներ զարդարված են սեյբա ծառի փշերի պատկերներով։ Այս ծառը տարածաշրջանի ժողովուրդների համար սրբազան է համարվում, և, ըստ փորձագետների, դա վկայում է քարանձավի ծիսական նշանակության մասին։ Լոսադա Տոլեդոյի խոսքով՝ այն, հավանաբար, օգտագործվել է անձրևների և բերրիության նպատակով իրականացվող ծեսերի համար։ Ինստիտուտի մասնագետները շարունակում են ուսումնասիրել քարանձավն ու այնտեղ հայտնաբերված արտեֆակտները։ Նախատեսվում է մանրամասն հետազոտել լավ պահպանված կերամիկական առարկաների ներքին հատվածները, որոնք կարող են պարունակել ծիսական նպատակներով օգտագործված նյութերի մնացորդներ։ Նախնական գնահատականների համաձայն՝ կերամիկայի նմուշները կարող էին պատրաստվել մ.թ. 600–900 թվականներին։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
